Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մոսկվայում թուլացնում են կարանտինը

Մոսկվայում թուլացնում են կարանտինը
05.06.2020 | 21:12

Մոսկվայի փողոցներում վերստին աշխուժություն է: Ռուսաստանը մասնակի չեղարկել է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները:
Կարանտինի պայմաններում աշխատել են միայն պարենի խանութներն ու դեղատները, շաբաթասկզբին արտոնվել է որոշ ապրանքատեսակներ վաճառող խանութների աշխատանքը: Ռուսաստանում հունիսի 5-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 8726 նոր դեպք, ախտահարվել է մոտ 450000 մարդ:


Անցած 24 ժամում մահացել է 144 մարդ, մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 5528-ը: Մոսկվայում սահմանափակումները կգործեն առնվազն մինչև հունիսի 14-ը:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ