Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյան. Եթե ՊԵԿ նախագահը մաքսատանը եղած հերթերի պատճառով է ազատվել, աբսուրդ է

Էդմոն Մարուքյան. Եթե ՊԵԿ նախագահը մաքսատանը եղած հերթերի պատճառով է ազատվել, աբսուրդ է
05.06.2020 | 21:13

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է ՊԵԿ նախագահի հրաժարականից: «Ես շատ լավ էի վերաբերվում նրա պաշտոնավարմանը։ Զարմացած եմ։ Եթե մամուլում ինչ ասվում է, ճիշտ է, եթե մաքսատանը եղած հերթերի, սոցիալական հեռավորությունը չպահելու համար են նրան ազատել, աբսուրդ է», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Մարուքյանը։


Նա չբացառեց, որ գուցե այստեղ ենթատեքստ կա։ «Նախկին կառավարման համակարգում արատավոր փակ նշանակումներն ու ազատումները շարունակվում են։ Հիմա գիտենք՝ ինչո՞ւ բնապահպանության նախարարն ազատվեց, չգիտենք, ինչո՞ւ մինչև հիմա նախարար չունենք, սահմանադրական ժամկետները նշանակման խախտված են։ Ինչո՞ւ մինչև հիմա ժողովրդի իշխանությունը բացատրություն չի տվել», - ասաց նա:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ