Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Եգիպտոսը միջազգային զբոսաշրջիկներին աշնանից շուտ չի սպասում

Եգիպտոսը միջազգային զբոսաշրջիկներին աշնանից շուտ չի սպասում
05.06.2020 | 21:20

Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը չի ակնկալում միջազգային զբոսաշրջիկների այցելություն աշնանից շուտ: Կառավարությունը, քննարկելով ոլորտի հնարավոր վերաբացման հարցերը, որոշել է մշակել ծրագիր միջազգային զբոսաշրջիկներին ընդունելու համար, սակայն պարզ չէ, թե երբ հնարավոր կլինի: Ժամկետներ առայժմ չեն նշվում: Եգիպտոսում ոլորտի կառույցները հայտարարել են, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ միջազգային զբոսաշրջային ուղղությունը վերագործարկելը հնարավոր կլինի սեպտեմբեր, հոկտեմբերին: Հույս են հայտնել, որ այդ ընթացքում աշխարհում կստեղծվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Եթե ավելի վաղ հաջողվի, հնարավոր կլինի ոլորտի վերաբացման ժամկետներն առաջ բերել: Եգիպտոսը կարող է առաջարկել ցածր գներ՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Ամեն դեպքում թե´ իշխանությունները, թե´ հյուրանոցները չեն ցանկանում ռիսկի գնալ: Նույնիսկ եթե միջազգային ավիափոխադրումը վերականգնվի հուլիս, օգոստոս ամիսներին, միևնույն է, զանգվածային զբոսաշրջության մասին դեռ խոսք չի կարող լինել:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ