Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մանե Գևորգյան. Պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով

Մանե Գևորգյան. Պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով
06.06.2020 | 15:29

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային», - հայտարարել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հակադարձելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, թե Կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները և պետք է փոխվի:

«Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ», - գրել է վարչապետի խոսնակը Ֆեյսբուքում։

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ