Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 12364

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 12364
06.06.2020 | 15:32

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 547-ով՝ հասնելով 12 364-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 207-ով և հասել 3 720-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 66 674 է:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 70, 92, 82, 56 տարեկան կանայք և 62, 82, 66 տարեկան տղամարդիկ: տարեկան: Բացի 56-ամյա կնոջից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 190-ի, կորոնավիրուսով վարակված ևս 69 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով, բուժվում է 8385 մարդ:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ