Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բրազիլիան սպառնում է լքել ԱՀԿ-ն

Բրազիլիան սպառնում է լքել ԱՀԿ-ն
06.06.2020 | 15:44

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ երկիրը կարող է դիտարկել ԱՀԿ-ից դուրս գալու հարցը, երբ կառույցի ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը սահմանափակումների վերացման ավելորդ շտապողականության վերաբերյալ նախազգուշացում է արել։ Նախագահը սպառնացել է լքել ԱՀԿ-ն, եթե չդադարի լինել «պարտիզանական քաղաքական կազմակերպություն»:


Բոլսոնարուն կարծում է, որ COVID-19-ն ավելի վտանգավոր չէ, քան սովորական գրիպը, և դեմ է երկրում կարանտինային միջոցների սահմանմանը:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ