Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանին՝ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այն կոմունիկացիոն և ռազմավարական կենսական նշանակություն ունի մեր հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական առաջընթացի, հարավային Արցախում ապրող և արարող մեր հայրենակիցների համար»,-ասել է Պապիկյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշել է, թե սա ամենասպասված ու ամենակարևոր ծրագրերից էր։ «Կառուցելով այդ ցանցը՝ մենք հնարավորություն կստեղծենք Քաշաթաղի շրջանի վերաբնակեցմանը»,-ասել է Արցախի նախագահը: