Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բելառուսին հասցեագրված ամերիկյան նավթը հասել է Լիտվա

Բելառուսին հասցեագրված ամերիկյան նավթը հասել է Լիտվա
07.06.2020 | 00:10

Ամերիկյան նավթակիր առաջին լցանավը Բելառուսի համար հասցեագրված նավթով հասել է Լիտվա՝ Կլայպեդայի նավահանգիստ: Բելառուսը ցանկանում է կրճատել էներգակիրների հարցում կախվածությունը Ռուսաստանից:


Մինսկը և Մոկսվան տարեսկզբին հայտնել էին, որ վեճերը կարգավորել են, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն ասել է, որ ցանկանում դիվերսիֆիկացնել նավթ ներկրելու ուղիները:
Բելառուս ամերիկյան նավթ ուղարկելու նախաձեռնության մասին մայիսին խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Բելառուսն այս տարի ծովային ճանապարհով արդեն նավթ է ստացել Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից: Բացի այդ՝ Ուկրաինայի տարածքով Ադրբեջանում արդյունահանված նավթ է ստացել: «Երբ ձեռք ես բերում աղբյուրներդ դիվերսիֆիկացնելու հնարավորություն, անմիջապես հզորանում ես, հզոր ես դառնում, ունենալով հիմնական մատակարար», - ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Զիգմանտաս Վաիկունասը: Նրա փոխանցմամբ, որքան նվազում է էներգակիրների հարցում Բելառուսի կախվածությունը Ռուսաստանից՝ այնքան ավելի է հզորանում Բելառուսի քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ