Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պեկինի բնակիչներին 1,7 միլիարդ դոլար կբաժանվի գնումների համար

Պեկինի բնակիչներին 1,7 միլիարդ դոլար կբաժանվի գնումների համար
07.06.2020 | 00:35

Պեկինի իշխանությունները որոշել են աջակցել բնակչությանը և տնտեսությանը` բաժանելով վաուչերներ, որոնք կարող են ծախսվել գնումների համար՝ գրում է Bloomberg-ը: Պեկինի կառավարությունը որոշել է թողարկել արժեկտրոններ, որոնք ընդհանուր 12,2 միլիարդ յուան (1,7 միլիարդ դոլար) են կազմում: Պեկինը Չինաստանի առաջին քաղաքը չէ, որ անցկացնում է այսօրինակ ակցիա: Վաուչերների բաշխումն իրականացվելու է չորս փուլով՝ հունիսի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին: Հունիսի 6-ին Պեկինի բնակիչներին արդեն սկսել են բաժանել առաջին կտրոնները առցանց հարթակում: Քաղաքացիները կկարողանան ծախսել մշակույթի, կրթության, զբոսաշրջության, սպորտի ոլորտներում, սննդի վրա: Արժեկտրոնները, սակայն, ունեն ժամկետ՝ պետք է օգտագործվեն 14 օրում:

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ