Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Տվյալագիտական վերլուծությունը ցույց է տալիս` ՀՀ-ում կա 100 000-ից ավելի վարակակիր

Նիկոլ Փաշինյան. Տվյալագիտական վերլուծությունը ցույց է տալիս` ՀՀ-ում կա 100 000-ից ավելի վարակակիր
07.06.2020 | 15:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվերը շաբաթական կտրվածքով: Փաշինյանը գրել է, որ դա տվյալագիտական վերլուծություն է, վերնագրված է Covid-19-ի ընդհանուր դեպքերն ու կանխատեսումները Հայաստանում:

Armenia-Cases of Civid-19 and projections, photo was posted by PM Nikol Pashinian,7June,2020
«Այս տվյալագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 000-ից ավելի վարակակիր»,- մեկնաբանել է Փաշինյանը։

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ