Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՕՊԵԿ+ ձևաչափի երկրները պայմանավորվել են երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների ընթացիկ կրճատումները

ՕՊԵԿ+ ձևաչափի երկրները պայմանավորվել են երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների ընթացիկ կրճատումները
07.06.2020 | 15:47

ՕՊԵԿ + ձևաչափի երկրները պայմանավորվել են մինչև հուլիսի վերջ երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների ընթացիկ կրճատումները՝ հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարարը:

«ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրները միաձայն պայմանավորվել են երկարաձգել ընթացիկ կրճատման ծավալները մինչև հուլիսի վերջը»,- գրել է նախարարը: ՕՊԵԿ+ անդամ երկրները կփոխհատուցեն նավթի արդյունահանման անբավարար մայիսյան կրճատումը հաջորդ երեք ամիսներին: Նավթի արդյունահանման ծավալների օրական կրճատումը ներկա պահին կազմում է 9.7 մլն բարել:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ