Արսեն Թորոսյանը քանդեց համակարգը՝ իր ընկերներին նշանակելով ամենուր, դարձրեց խայտառակ կոռումպացված համակարգ՝ ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակած տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը:
«Երբ սկսեց համաճարակը, Նիկոլ Փաշինյանի վահանակին ենթարկվելով, նա սկզբում սկսեց ասել, որ դա բացարձակ վտանգավոր չի, հետո մի օրում դարձավ «դժոխքի դեսպան»՝ ասելով՝ բոլորը մահանալու են: Նա նույնիսկ կարողացավ հարաբերություններն էլ ավելի վատացնել Վրաստանի հետ: Նա ստեղծեց այնպիսի համակարգ, որի գլխին նստած են իր ընկերները»,-ասաց Միքայել Մինասյանը:
Որպես օրինակ նա նշեց Նարեկ Վանեսյանին, որը, նրա բնութագրմամբ, բոլոր իշխանությունների ժամանակ հայտնի էր, որպես պրոբլեմատիկ ու կոռումպացված մարդ: «Հիմա այդ անձնավորությունը և այլ ընկերներ կարանտինների ղեկավարներն են: Այդ վայրերում մսխվում են միլիարդավոր դրամներ, տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ առանց մրցույթների: Այդ մասին գիտի՞ արդյոք վարչապետը, վստահ եմ, որ այո, եթե նա կարողանում է հետևել օգտատերերի մասնավոր ֆոտոների ու վիդեոներին, գիտի ու կարդում է, թե ինչ են գրում կարանտինների այդ ղեկավարների մասին օգտատերերը»,-ասաց Միքայել Մինասյանը: