ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, խելոք մարդ լինելով, հասկացավ՝ պետք է արագ փախչել խորտակվող նավից՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը՝ Անանյանի այդ քայլն առաջընթաց համարելով: Նա նշեց, սակայն, որ Դավիթ Անանյանի այդ քայլը նրան չի փրկելու պատասխանատվության իր բաժնից:
«Բայց գոնե մենք կարող ենք վստահ ասել, որ պարոն Անանյանը վերջնական չի խելագարվել»,-ասաց նա: «Առաջընթացի երկրորդ մասը վերաբերվում է մեր նախորդ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքերին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ներվերը չդիմացավ եւ նա հանձնարարել է ստի կայսրությանը, որ իմ պորտը տեղը դնեն և շեղեն ուշադրությունը՝ հորինելով սուտ փաստեր: Այդ հերքման գործընթացը գլխավորեց ՀՀ վաստակավոր հերքիչ, նույն ինքը աներձագ Հրաչը»,-ասաց նա: