«Այսօր ունեցանք 766 վարակակիր, Թուրքիայի թիվը 878 է։ Փոքր պետությունների հետ համեմատվելն անիմաստ է այլևս,- Ֆեյսբուքում գրել է Հրանտ Բագրատյանը:- Հա, վարչապետի պաշտոն զբաղեցրած մարդն ասաց, որ 100 000 վարակակիր կա։ 2 օր առաջ գրել էի, որ 150 հազար է։ Տեսնես նիկոլականները ոնց էին վրա տվել։ Տեսա՞ք։ Ո՞վ էր ճիշտ։ Կառավարության հակավիրուսային ստրատեգիան է. թող բոլորը վարակվեն, ով կենդանի կմնա՝ կմնա։ ՆՓ-ն մեր ժողովրդից բիոլոգիական մատերիալ է սարքել։ Մեկ էլ օսմանյան Թուրքիայում են մեզ հետ այսպես վարվել»։