Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալիևը վրացիներից խլել է սրբավայրերը՝ ընտրողների առաջ պարծենալու համար, թե ճնշել է Վրաստանին

Ալիևը վրացիներից խլել է սրբավայրերը՝ ընտրողների առաջ պարծենալու համար, թե ճնշել է Վրաստանին
07.06.2020 | 15:53

Այս տարի՝ 14 դարերի մեջ առաջին անգամ, մենք չկարողացանք տոնել Գարեջոբան և Զատկին այցելել վանք, քանի որ կա բռնազավթում, բռնագրավում և ագրեսիա՝ հայտարարել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին:

«Վացի և ադրբեջանցի ժողովուրդները ապրել են, ապրում են և ապրելու են միասին: Խոսքը հանցավոր կառավարությունների քաղաքականության մասին է, որից տառապում են երկու ժողովուրդները: Ուստի, մի քանի ամսից, երբ փոխվի Իվանիշվիլիի ռեժիմը, կհարուցվի քրեական գործ Վրաստանի տարածքի դեմ հանցանքի համար, ինչը նախատեսում է ցմահ ազատազրկում: Իվանիշվիլիի ամբողջ ոհմակը պատասխանատվություն կկրի Վրաստանի տարածքը հանձնելու և օտարելու համար: Եթե այժմ ասենք այդ ճշմարտությունը, կհամարվի ռասայական խտրականություն, այդ ժամանակ մենք պետք է դադարեցնենք նաև ռուսական օկուպացիայի մասին խոսակցությունները, որովհետև դա ևս կարող է համարվել ռասայական թշնամանքի բորբոքում, մենք նաև պետք է կանգ առնենք աբխազական և օսեթական անջատողականության առնչությամբ. նաև դա կարող է դիտարկվել որպես ռասայական թշնամանքի բորբոքում: Վերջնարդյունքում, յուրաքանչյուր երկիր, երբ հարևանը գրավում է նրա հողը, տարածքը, սրբավայրը, պետք է լռի, որպեսզի չընկալվի որպես ռասայական թշնամանքի բորբոքում: Կարելի է պատկերացնել, թե ինչ նիշի է հասել օլիգարխի գործունեության մեջ դավաճանության գործակիցը»,- ասել է Շալվա Նաթելաշվիլին:

Նրա խոսքով՝ նախագահ Ալիևը փոխանակ պայքարի բռնազավթված Լեռնային Ղարաբաղի համար, վրացիներից խլել է սրբավայրերը՝ ընտրողների մոտ պարծենալու համար, թե մենք թեև չվերադարձրինք Ղարաբաղը, փոխարենը ճնշեցինք Վրաստանին:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ