Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չինաստանը խոստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհին

Չինաստանը խոստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհին
07.06.2020 | 20:58

Չինաստանի իշխանությունները պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել, որը կլինիկական բոլոր փորձարկումները անցնելուց հետո հասանելի կլինի ամբողջ աշխարհին՝ ասել է գիտության և տեխնիկայի նախարար Վան Չժիգանին: Նա հայտարարել է, որ Պեկինը կկատարի իր բոլոր պարտավորությունները, որոնց մասին ԱՀԿ 73-րդ նստաշրջանին ասել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը: Վան Չժիգանի խոսքով՝ պատրաստման փուլում է 5 տեսակ պատվաստանյութ, մի մասը արդեն փորձարվում է: Աշխատանքներում առաջնահերթությունը տրվում է անվտանգությանը, արդյունավետությանն ու դեղամիջոցների հասանելիությանը: «Ինչպես ցույց է տալիս համաճարակների դեմ մարդկության պայքարի պատմությունը, դրանց դիմակայելու հիմնաքարային մարտավարությունը հենց պատվաստանյութերի ստեղծումն է: Հաջորդ փուլերում նույնպես աշխարհին հարկավոր է ուժեղացնել համագործակցությունը այս հարցում»,-ասել է նախարարը:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ