Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սպիտակի ԲԿ-ն կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար

Սպիտակի ԲԿ-ն կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար
08.06.2020 | 13:23

Սպիտակի բժշկական կենտրոնը կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար՝ հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Այս որոշումն է կայացվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների»,- գրել է մարզպետն իր ֆեյսբուքյան էջում` հավելելով, որ տեղերը, սակայն, անսահմանափակ չեն:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ