Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանում են նաև Սպիտակի, Վեդու և Մարտունու բժշկական կենտրոնները

Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանում են նաև Սպիտակի, Վեդու և Մարտունու բժշկական կենտրոնները
08.06.2020 | 13:25

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալ, Վեդու բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալ, և Մարտունու բժշկական կենտրոնի մեկ բաժանմունք՝ 35-40 մահճակալ՝ Ֆեյսբուքում գրում է վարչապետը՝ հիշեցնելով, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր 2 000 մահճակալ այս խնդրի համար։


«Մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի, որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն)», - փոխանցում է Նիկոլ Փաշինյանը: «Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստում առողջապահության նախարարից հետաքրքրվել էի, թե երբ կսկսի գործել պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆը, որը շատ անհրաժեշտ է մեր քաղցկեղ ունեցող քաղաքացիների համար և տեղադրված է հենց այս կենտրոնում։
Ուզում եմ տեղեկացնել, որ վերջինիս վերջնական գործարկման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը անցյալ շաբաթ ներկրվել են Հայաստան և մյուս շաբաթ ամբողջությամբ կգործարկվի՝ երկար տարիների պարապուրդից հետո։ Մեր քաղցկեղ ունեցող պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել», - ընդգծում է վարչապետը:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ