Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է 13325 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 195-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 4099 (+85) մարդ, այս պահին բուժվում է 8943 (+99)։ Գրանցվել է մահվան 283 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 211, այլ պատճառներով՝ 72:
Մեկ օրում մահացել է 11 մարդ։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Տեստերի քիչ քանակը պայմանավորված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում իրականացվող ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներով: