Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշի առումով տարածաշրջանում նոր «ռեկորդներ» է գրանցում: worldometers.info կայքի տվյալներով՝ մեկ օրում այդ ցուցանիշն ավելացել է ռեկորդային 258-ով՝ կազմելով 4431: Տարածաշրջանում մեր երկիրն առաջատարն է: Տարածաշրջանի մյուս երկրների տվյալները 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման համար հետևյալն են. Ռուսաստան՝ 3205, Իրան՝ 2047, Թուրքիա՝ 2019, Ադրբեջան՝ 745, Վրաստան՝ 203: 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով (68) Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է: Մյուս երկրներում պատկերը հետևյալն է. Իրան՝ 99, Թուրքիա՝ 56, Ռուսաստան՝ 40, Ադրբեջան՝ 9, Վրաստան՝ 3: