Հունաստանի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասը Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների պատճառով Աթենքի և Անկարայի միջև լարվածության ֆոնին հայտարարել է, որ իրենք «չեն վախենում Թուրքիայից» և պատրաստ են ցանկացած սցենարի:
«Թուրքիայի սադրիչ գործողությունները չեն նպաստում խնդիրների լուծմանը: ԱՄՆ-ն քննադատում է Թուրքիայի դիրքորոշումը և համաձայն է Հունաստանի հետ: Ապօրինի գործողությունները ոչ մի իրավական հետևանք ունենալ չեն կարող: Մենք ցանկանում ենք բարեդրացիական հարևանական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն այդ ցանկությունը չպիտի միակողմանի լինի: Մենք չենք վախենում Թուրքիայից ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»,-ասել է Հունաստանի փոխվարչապետը: Հունաստանի ՊՆ նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քաղաքական հակամարտության ռազմական լուծմանը: Աթենքի և Անկարայի առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020-ին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով: