Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Forbes-ը կազմել է կորոնավիրուսի առումով ամենաանվտանգ երկրների ցանկը

Forbes-ը կազմել է կորոնավիրուսի առումով ամենաանվտանգ երկրների ցանկը
08.06.2020 | 13:41

Forbes-ը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման առումով աշխարհի ամենաանվտանգ երկրների 100-յակը: Հայաստանը 81-րդն է, որ ամենավատ ցուցանիշն է տարածաշրջանում: Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել երկրներում կարանտինի արդյունավետությունը, վարակման դեպքերի մոնիթորինգն ու հայտնաբերումը, առողջապահական համակարգի պատրաստվածությունը և կառավարության գործունեության արդյունավետությունը:
Կորոնավիրուսի կանխարգելման և կորոնավիրուսից զերծ մնալու համար ամենաապահով երկիրը Շվեյցարիան է: Բացի Շվեյցարիայից, լավագույն տասնյակում են Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրը, Ճապոնիան, Ավստրիան, Չինաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:


Վատագույն տասնյակում են Բրազիլիան, Մարոկոն, Ալժիրը, Հոնդուրասը, Պարագվայը, Պերուն, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը և Բահամյան կղզիները:
Հայաստանը 81-րդ-ն է, Թուրքիան՝ 37-րդը, Վրաստանը՝ 39-րդը, Ռուսաստանը՝ 61-րդը, Իրանը՝ 73-րդը, իսկ Ադրբեջանը՝ 75-րդը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ