Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նոր Զելանդիայում կորոնավիրուսով հիվանդ չի մնացել

Նոր Զելանդիայում կորոնավիրուսով հիվանդ չի մնացել
08.06.2020 | 13:43

Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնը հայտարարել է, որ երկիրը կանգնեցրել է կորոնավիրուսի տարածումը։ Վերջին 17 օրերին Նոր Զելանդիայում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, իսկ վերջին վարակվածն ապաքինվել է՝ հայտնում է Times of Israel-ը։

Վերջին 17 օրերին Նոր Զելանդիան 40000 թեստ է արել, ասել է Արդերնը։ Վերջին 12 օրերին հիվանդանոցներում Covid-19-ով ոչ մի հիվանդ չկա։ «Մենք վստահ ենք, որ կանգնեցրել ենք վիրուսի փոխանցումը, բայց նաև վստահ ենք, որ նոր դեպքեր կլինեն, դա չի նշանակում, որ ձախողվել ենք, դա վիրուսի իրականությունն է։ Բայց եթե նոր դեպքեր լինեն, մենք պետք է վստահ լինենք, որ պատրաստ ենք», – ասել է Արդերնը։

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ