Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ գիտնականները գտել են կորոնավիրուսի ծանր ձեւից փրկությունը

ԱՄՆ գիտնականները գտել են կորոնավիրուսի ծանր ձեւից փրկությունը
08.06.2020 | 13:44

Ամերիկացի գիտնականները գտել են նոր դեղամիջոց, որն ընդունակ է փրկել կորոնավիրուսի վարակի ծանր ձեւից: Ակալաբրուտինիբ կոչված միացությունը մինչ այժմ կիրառվում էր արյան չարորակ հիվանդությունների դեմ, ասվում է Science Immunology ամսագրում տպագրված հոդվածում: 19 ծանր հիվանդների (նրանցից 8-ը միացված են եղել արհեստական շնչառության սարքին) մասնակցությամբ փորձարկումները ցույց են տվել, որ Ակալաբրուտինիբը նվազեցնում է ռեսպիրատոր դիսթրեսը եւ գերակտիվ իմունային պատասխանը: Արդյունքները պետք է ստուգվեն կլինիկական հետազոտություններով, որոնք անհրաժեշտ են անվտանգ չափաբաժինը պարզելու համար:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ