Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի

Նիկոլ Փաշինյան. Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի
08.06.2020 | 17:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ստացել են կրկնակի թեստերի պատասխանները:

«Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ