Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մանե Թանդիլյան. Արսեն Թորոսյանը պետք է դադարեցնի ցինիզմով ու մեծամտությամբ մրցել բոլորի հետ

Մանե Թանդիլյան. Արսեն Թորոսյանը պետք է դադարեցնի ցինիզմով ու մեծամտությամբ մրցել բոլորի հետ
08.06.2020 | 17:53

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի բան պետք է անի՝ դադարեցնի ցինիզմով ու մեծամտությամբ մրցել բոլորի հետ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով Թորոսյանի գրառմանը, որ ԼՀԿ-ն դեմ է եղել երկորդ անգամ արտակարգ դրության երկարացմանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս փետրվարին ԼՀԿ-ն առաջարկել էր համապատասխան միջոցառումներ իրականացնել կորոնավիրուսի մուտքը ՀՀ և դրա տարածումը կանխելու համար։ «Մարտի 1-ին ունեցանք առաջին դեպքը, եթե մինչև այդ գործողություններ ձեռնարկած լինեին, գուցե, արտակարգ դրության կարիք չլիներ։ Այդ մասին մտածե՞լ է Արսեն Թորոսյանը», - ասաց Թանդիլյանը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ