Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Հակահամաճարակային միջոցառումների որոշակի դրական դինամիկա է արձանագրվում

Նիկոլ Փաշինյան. Հակահամաճարակային միջոցառումների որոշակի դրական դինամիկա է արձանագրվում
08.06.2020 | 23:16

Վերջին օրերին արձանագրում ենք, որ հակահամաճարակային միջոցառումների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց՝ դիմակները պետք է կրել որոշակի ժամկետով և դիմակ կրելու կանոնները պետք է պահվեն: «Մեր խնդիրը ոչ միայն համաճարակային այս իրավիճակը հաղթահարելն է, այլև համաճարակային այս իրավիճակի հաղթահարման պահին ՀՀ տնտեսության և սոցիալ-տնտեսական իրավիճակի, և այլ պարամետրերով հնարավորինս առավել լավագույն վիճակում տեսնելն է: Ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսի մեջ, բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ, որոնք հույս ունենք, որ մեր այս համաճարակային իրավիճակի հաղթահարման արդյունքում մենք կունենանք՝ հերթ կանգնելու կուլտուրայից սկսած մինչև կարգի, օրենքի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն», - ասաց վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց՝ այս պահի դրությամբ երկրում կա 403 ծանր վիճակում գտնվող հիվանդ և 94՝ ծայրահեղ ծանր:


Արսեն Թորոսյանն անդրադառնալով երկրում կորոնավիրուսի թվերին, ասաց, որ Հայաստանում վերջին մեկ օրում հաստատված 195 դեպքը պայմանավորված է նրանով, որ ամենամեծ լաբորատորիան «կանգնած է եղել պրոֆիլակտիկայի»:
«Սա ասում եմ, որպեսզի մեկ օրվա կամ նույնիսկ մի քանի օրվա թվերով չառաջնորդվենք և զգոնությունը չկորցնենք մի այնպիսի կարևորագույն իրավիճակում, որը բնականաբար երկար է պահպանվելու», - ասաց Թորոսյանը:

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ