Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Չի կարող լինել իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետին

Նիկոլ Փաշինյան. Չի կարող լինել իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետին
08.06.2020 | 23:17

Պարետատան նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին։

«Նրանք կլքեն իրենց պաշտոնը, բայց չեմ կարծում, թե նրանք ՀՀ-ին, ժողովրդին, պետությանը ծառայելու պոտենցիալը սպառել են և եթե այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն ու պատրաստակամություն ունենան, իհարկե, այդ հարցն անպայման կքննարկենք», - ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը. «Բայց, ցավոք, մենք հանդիպում ենք դեպքերի, որ այդպես տեղի չի ունեում։ Չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, երբ որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի հրապարակային ուղերձներին։ Չի կարող ուղղակի լինել այդպիսի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին, և դրան չհետևի կոնկրետ գործողություն։ Սա դուրս է մարդկային, անձնական հարաբերություններից։ Սա չի նշանակում որևէ այլ բան, սա նշանակում է կարգուկանոնը հստակ և անքննարկելի պահպանելու պահանջ։ Եկեք սա հստակ արձանագրենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ