ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրաէներգետիկական միասնական շուկային անցնելն արդեն հաստատված է ծրագրով, որի ավարտը նախատեսվում է 2022-ին, ԱԺ-ում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը․
«Դրան զուգահեռ մենք մեծ գործընթաց ենք սկսել մեր էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման հարցում։ Կա կառավարության համապատասխան ծրագիր, նախատեսվում է 2021 թվականի կեսերին իրագործել այն», - ասաց Բաղրամյանը։ Նա ընդգծեց, որ USAID օգնությամբ իրականացվում է 1.5 մլն դոլար արժողությամբ ծրագիր: