Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սուրեն Պապիկյան. Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից, և ատոմակայանում կիսատ մնացած աշխատանքները կավարտվեն ՀՀ միջոցներով

Սուրեն Պապիկյան. Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից, և ատոմակայանում կիսատ մնացած աշխատանքները կավարտվեն ՀՀ միջոցներով
08.06.2020 | 23:21

ՀՀ կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին՝ Աժ-ում հանձնաժողովների նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ բավականին աշխատանք կատարված է, բայց տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իրենք ժառանգել են ժամկետների մեջ արդեն ուշացած ծրագիր: «Վերջին մեկ տարում քննարկվում էր վարկի ժամկետների երկարաձգման ու նաև որոշակի արտոնյալ ժամկետով վարկ տրամադրելու հարցը, որը տեղի չունեցավ։ Մենք հրաժարվել ենք այդ վարկից»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ կիսատ աշխատանքները կիրականացվեն ՀՀ բյուջեի միջոցներով։

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ