Եվրոգոտում ակնկալվող տնտեսական անկումը տարվա երկրորդ եռամսյակում կկազմի ՀՆԱ-ի 14 տոկոս տարեկան գնահատմամբ, 2020-ի ընդհանուր առմամբ՝ 8.7 տոկոս՝ հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի տնտեսական և արժութային հարցերով հանձնաժողովի առցանց լսումներով:
«ՀՆԱ-ի կրճատումը տարվա առաջին եռամսյակում կազմել է 3.8 տոկոս, մեր կանխատեսումները երկրորդ եռամսյակի համար կազմում են 14 տոկոս: 2020-ին ՀՆԱ-ն կկրճատվի 8.7 %-ով, իսկ 2021-ին ակնկալում են վերականգնման մեկնարկ՝ 5.2%-ի մակարդակով»,- ասել է Լագարդը: Նա ընդգծել է, որ Եվրոպական կենտրոնական բանկը համավարակի պայմաններում «առաջին անգամ ստիպված է սեփական տնտեսական կանխատեսումներն անել»: Լագարդը հավելել է, որ եվրոպական տնտեսության երկարաժամկետ վերականգնման համար ԵՄ ինստիտուտները և միության անդամ երկրները պետք է հնարավորինս շուտ համաձայնեցնեն Եվրահանձնաժողովի մշակած ԵՄ յոթամյա հեռանկարային բյուջեն 2021-27-ի համար: