Ըստ Համաշխարհային բանկի հունիսյան Համաշխարհային տնտեսական հեռանկարների` այս տարի մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2%-ով: Անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ մասնաբաժնի վրա: 2020-ին, ըստ ՀԲ-ի կանխատեսումների, Հայաստանի տնտեսության անկումը 2,8% է, 2021-ին այն կվերականգնվի՝ հասնելով 4,9%: