Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի հետ այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի հետ այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց
08.06.2020 | 23:25

Կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակին ծանոթանալու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, շրջեց բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և պացիենտների հետ:


«Սիրելի հայրենակիցներ, այժմ ես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում եմ և եկել եմ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այստեղ են առողջապահության նախարարը, հիվանդանոցի տնօրենը: Իհարկե, իմ արտահագուստը հարց կառաջացնի. քանի որ ես վարակվել և լավացել եմ, ինչո՞ւ եմ այսպես հագնված: Նախարարն ինձ ասաց, որ որոշակի արարողակարգեր կան, կարգ կա սահմանված, և հիվանդանոց մուտք գործելիս պետք է այդ կարգին համապատասխան տեսք ունենալ, որովհետև տարբերակում չկա վարակված և չվարակված քաղաքացիների վերաբերյալ»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ կփորձի շփվել մեր հայրենակիցների հետ՝ միայն նրանց համաձայնությունը ստանալուց հետո:
Վարչապետը մանրամասն հետաքրքրվեց, թե վարակակիրներն ինչ հանգամանքներում են վարակվել, ինչպես են հաղթահարում վարակը: Հիվանդներից շատերը խոստովանեցին, որ իրենց լավ են զգում և արդեն առողջանում են:


Ավարտելով շրջայցը՝ Փաշինյանն ասաց, որ աշխատեցին ծայրահեղ ծանր հիվանդներին ցույց չտալ, բայց տեսարանը ճնշող էր: «Լավ եղեք: Կրեք դիմակ, փրկեք կյանքեր»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ