Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 350-ով՝ հասնելով 13675-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 352-ով և հասել 4451-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 71 405 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են. «Պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 217-ի, կորոնավիրուսով վարակված ևս 74 անձ մահացել է այլ պատճառներով:
Բուժվում է 8933 մարդ: