Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում անցել է 7 միլիոնը, 406,5 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ: Կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր շարունակում են գրանցվել ամբողջ աշխարհում: ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման մասին՝ հայտնաբերված նոր դեպքերի 75 տոկոսը գրանցվում է Ամերիկայում և Հարավային Ասիայում:
ԱՄՆ-ում արձանագրված Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոնը: «Մենք նաև տեսնում ենք COVID-19-ի դեպքերի աճ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում», - ասել է ԱՀԿ ղեկավարը՝ նշելով, որ Եվրոպայում իրավիճակը բարելավվում է: Եվրոպան վերադառնում է բնականոն կյանքի:
Մոսկվայի քաղաքապետը չեղյալ է հայտարարել ինքնամեկուսացման ռեժիմը, բայց դիմակներ և ձեռնոցներ կրելը շարունակում է պարտադիր լինել: Այսօր կբացվեն վարսավիրանոցները, մեկ շաբաթից՝ նաև թանգարանները, գրադարանները և ռեստորանների ու սրճարանների բաց տարածքները: «Պայքարը դեռ չի ավարտվել», - ասել է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը՝ հավելելով. «Այնուամենայնիվ, ուզում եմ շնորհավորել ձեզ մեր հերթական ընդհանուր հաղթանակի կապակցությամբ»: Սակայն վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը Ռուսաստանում չի նվազում՝ օրական 8-9 000 նոր դեպք կա: