Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սուրեն Պապիկյանը՝ պաշտոնանկությունների մասին

Սուրեն Պապիկյանը՝ պաշտոնանկությունների մասին
09.06.2020 | 13:59

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր և նախորդ օրերին եղած պաշտոնանկությունները բնականոն գործընթաց է համարում: «Անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում, բնականոն պրոցես է», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պապիկյանը։


Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված պաշտոնանկությունները, Պապիկյանը պատասխանեց. «Տվյալ փուլում մեր գործընկերների հետագա պաշտոնավարումը գուցե իրենց ցանկությամբ, գուցե վարչապետի որոշմամբ այլևս նպատակահարմար չի համարվել։ Հիմա ոչինչ նշել չեմ ուզում, վարչապետն առաջիկայում ասելիք կունենա, նաև կխոսի անելիքների մասին»։ Հարցին՝ քաղաքական թիմում քննարկումներ եղե՞լ են տվյալ պաշտոնյաների աշխատանքի վերաբերյալ դժգոհության մասով, նախարարը պատասխանեց. «Ոչ, կոնկրետ դժգոհությունների մասին խոսել չեմ կարող»:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ