Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վրաստանում տուգանելու են պանդեմիայի ժամանակ հարսանիքների և ոգեկոչման արարողությունների համար

Վրաստանում տուգանելու են պանդեմիայի ժամանակ հարսանիքների և ոգեկոչման արարողությունների համար
09.06.2020 | 14:00

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անրի Օհանաշվիլին խոսել է պանդեմիայի պատճառով ներդրված նոր տուգանքների մասին: Վրաստանի խորհրդարանն այս շաբաթ կողմ է քվեարկելու նոր տուգանքների: Նախնական տեղեկությունների համաձայն, համաճարակի ընթացքում զանգվածային միջոցառումներ՝ հարսանիքներ և ոգեկոչման արարողություններ կազմակերպող անձինք, կտուգանվեն 2 000 լարիով (665 դոլար), իրավաբանական անձանց տուգանքը հինգ անգամ ավելի է:

Վրաստանում փակ հասարակական վայրում կամ տրանսպորտում առանց պաշտպանիչ դիմակի հայտնվելու համար հարկ կլինի նաև վճարել տուգանք մինչև 30 լարի (10 դոլար):

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ