Տպավորություն է, որ մարդիկ մրցում են՝ ով, ում ավելի շատ կհայհոյի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով ատելության խոսքին։ «Այսօր, ցավոք սրտի, շատ մեծ ծավալների է հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը։ Դա շատ մտահոգիչ երևույթ է։ Անկախ նրանից պաշտոնատար անձ է, թե ոչ՝ պետք է դադարեցնենք իրար վիրավորելը, հայհոյելը, առավելևս, որ հանրային պաշտոնյաների դեպքում դա առավել բարձր պատասխանատվություն է», - ասաց Թաթոյանը։ ՄԻՊ-ը նաև վտանգ է տեսնում, որ նման պահվածքը տեղափոխվում է իրական կյանք: