Կորոնավիրուսի հետևանքով մահացած 3 քաղաքացիների մահվան փաստով քրական վարույթ պիտի՞ հարուցվի մեղավորներին պարզելու համար, թե՞ ոչ, ԱԺ-ում ՄԻՊ-ից հետաքրքվեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ 3 մարդ մահացել է, որովհետև նրանց հնարավոր չի եղել ժամանակին բուժօգնություն ցուցաբերել: ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքեց, որ քրեական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքների պատճառը, հստակեցնել պաշտոնական անձի մեղքով է դա եղել, թե ոչ։ «Չեք կարծում, որ ձեր նշած հարցերը պարզաբանելու համար՝ ո՞վ է մեղավոր կամ մեղավորներ եղել են, թե՞ ոչ, պիտի հարուցվի քրեական վարույթ», - արձագանքեց Զոհրաբյանը։
Թաթոյանն էլ նկատեց․«ՄԻՊ-ը պաշտոնատար անձ է, ունի կոնկրետ լիազորություններ, չի կարող գնահատականներ հնչեցնել մեղավոր լինել չլինելու հարցում, այդ իսկ պատճառով հատուկ ընթացակարգով այդ հարցը ենթակա է պարզման»։