Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել Արթուր Վանեցյանին

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել Արթուր Վանեցյանին
09.06.2020 | 14:46

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում, գրում է Hraparak.am-ը:

Բայց Նիկոլ Փաշինյանի թիվ 1 թիրախն, այնուամենայնիվ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, ումից նա հատկապես վտանգ է զգում։ Կայքի աղբյուրների վկայությամբ, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի առաջին հանձնարարությունը եղել է Վանեցյանին «վնասազերծելը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ցանկացած պատրվակով նրան կանչել ԱԱԾ, ձերբակալել, դատարանի նկատմամբ բոլոր լծակները գործի դնելով, երկամսյա կալանքի սանկցիա ստանալ։ Նա ասել է՝ կարեւորը այս 2 ամիսը նրան փակի տակ պահենք, 2 ամսից կազատենք։ Արգիշտի Քյարամյանը կադրային սպա չէ եւ իր ղեկավարի հանձնարարությունները կատարելու հարցում որեւէ «կոմպլեքս» չունի։ Մեր տեղեկություններով, այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվելու է հարցաքննության եւ ամենայն հավանականությամբ, ձերբակալվելու է։ Բայց բավականին բարդ է լինելու առանց հիմնավոր ապացույցների դատարանից սանկցիա կորզելը:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ