Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է.
«Մենք տքնաջան աշխատել ենք զբոսաշրջության ոլորտի վերականգնումն արագացնելու ուղղությամբ, Էկոնոմիկայի նախարարությունն էլ շատ մեծ աշխատանք է տարել: Վրաստանն այսօր աշխարհի ամենահաջողակ երկրներից է համաճարակային իրավիճակի և ճգնաժամի կառավարման առումով: Միջազգային հանրությունն ընդունում է այդ փաստը, և շատերը Վրաստանը հայտարարել են առաջին և ամենալավ զբոսաշրջային ուղղություններից մեկը»: