Մեծ Բրիտանիայում հարցվածների միայն 37 տոկոսն է հավանություն տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի գործունեությանը, հետևում է Opinium հետազոտական կենտրոնի հարցումից: Ջոնսոնի գործունեությունն աջակցություն չի վայելում հարցվածների 44 տոկոսի կողմից՝ 2 տոկոսով ավելի, քան անցյալ շաբաթ, և 17 տոկոսով ավելի, քան ապրիլի կեսերին: Հարցումն անցկացվել է հունիսի 4-5-ը, մասնակցել է 2 000 մարդ: Այդ ցուցանիշն ամենաբարձրն է դարձել Ջոնսոնի վարչապետության ամբողջ ընթացքում, որն անցյալ ամռանն ընտրվել էր Պահպանողական կուսակցության նախագահ ու վարչապետ: Opinium-ի վերլուծաբանները հայտնել են իշխանությունների ժողովրդականության անկման մասին՝ ընդգծելով, որ բրիտանացիները կարծում են, որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար։
«Հասարակությունը կարծում է, որ կառավարությունը չափազանց թույլ է արձագանքել համաճարակին. այդպես են կարծում հարցվածների 50 տոկոսը, իսկ 30 տոկոսը կարծում է, որ իշխանությունները գործել են համարժեք: Միայն 14 տոկոսն է կարծում, որ կառավարությունը չափազանց կոշտ միջոցներ է ձեռնարկել»,-հայտնել են վերլուծաբանները։