Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վրաստանը կսկսի հետևակային զենք արտադրել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան

Վրաստանը կսկսի հետևակային զենք արտադրել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան
09.06.2020 | 14:52

Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը սկսում է նռնականետերի, նռնակների և հրթիռների սեփական արտադրությունը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:


«Իմ հրամանով արդեն սկսվել են նռնականետերի, նռնակների և հրթիռների արտադրության ուղղությամբ աշխատանքները` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն եզակի մարդկանց, որոնք աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է Գարիբաշվիլին տեղական հեռուստաընկերության եթերում: Նա նաև նշել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի նմուշով փամփուշտների գործարան կառուցելու որոշումը նույնպես ուժի մեջ է մնում:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ