Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի

Նիկոլ Փաշինյան. Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի
09.06.2020 | 22:37

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք և կունենանք, պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` սա չի նշանակում, որ զգուշավորությունը պետք է թուլացնել: «Վերջին շրջանում հաճախ ենք ունենում դեպքեր, երբ բռնկումներ են տեղի ունենում թաղումների, հուղարկավորությունների ժամանակ: Մենք շատ կարևոր ենք համարում հուղարկավորությունների և հոգեհանգստյան արարողությունների իրականացումը պարետատան սահմանած կանոնների համաձայն»,- ասաց նա` հավելելով, որ ամուսնական արարողությունները ևս չպետք է խախտումներով արվեն:

Արտակարգ իրավիճակի երկարաձգման մասին վարչապետը ասաց. «Բավականին մեծ է հավանակությունը, և կարծում եմ, որ այո արտակարգ դրությունը կերկարաձգվի»: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հորդորեց կատարել պարետատան ցուցումները: Ըստ նախարարի` ԱԻՆ-ում ևս կան վարակակիրներ, նրանք վարակվել են իրենց ընտանիքների անդամներից, թվով 35 վարակակիր են, 20-ը բուժվել են և վերադարձել աշխատանքի: Նրա խոսքով` վարակվելու դեպքում իրենց աշխատակիցները մեկուսացել են, ինչը թույլ է տվել խուսափել բռնկումներից:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ