Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իսպանիայում դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի դեռ չի գտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ

Իսպանիայում դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի դեռ չի գտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ
09.06.2020 | 22:39

«Իսպանիայում դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի դեռ չի գտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը»,-այսօր հայտարարել է կառավարությունը՝ հրահանգելով ոստիկանությանը խստորեն հետևել այս կանոնի պահպանմանը։


Վարակակիրների թվով Եվրոպայում առաջին տեղը զբաղեցնող երկրում քաղաքացիները պարտավոր են դիմակ կրել հանրային այն տարածքներում, որտեղ անհնար է 2 մետր հեռավորություն պահպանել։ Կարգազանցներին սպառնում է տուգանք՝ 100 եվրոյի չափով։ «Մենք ստիպված ենք ուժի մեջ պահել այս կարգը, քանի դեռ չենք գտել խնդրի տևական լուծումը՝ պատվաստանյութը»,-հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարարը։
Մարտից համաճարակը 27 000 մարդու կյանք է խլել, վերջին ամիսներին՝ կարանտինային խիստ սահմանափակումներից հետո վարակի դեպքերը կտրուկ կրճատվել են։

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ