Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արման Աբովյանը՝ ԲՀԿ-ի հասցեին մեղադրանքների մասին

Արման Աբովյանը՝ ԲՀԿ-ի հասցեին մեղադրանքների մասին
09.06.2020 | 22:42

Ոչ մի բովանդակային հակադարձում չկա, ուղղակի ապշած եմ էս լկտիության սահմաններից, թուրն առած ընկած են մեյդան, ամոթ ա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դատավարության մանրամասների հրապարակմանը։ «Մարդ պետք է բարոյական սահմաններ ունենա, որ չանցնի և հինավուրց Գյուլնազ տատու հեքիաթները նոր երանգներով պատմի», - ասաց նա։


Աբովյանը խորհուրդ տվեց այդ գործի մասով ծանոթանալ վերաքննիչ դատարանի որոշմանը, որով Ծառուկյանն արդարացված է։
«Գոյություն ունի հստակ, հասկանալի գաղափար․ եթե իշխանությունն այս պարագայում ունակ չէ ադեկվատ ընկալել վտանգներն ու արձագանքել, ինչո՞ւ է իշխանության գլխին։ Այստեղ խնդիրն անձնական չէ, իրենք են բերել անձնական դաշտ», - ասաց Աբովյանը։
Հարցին՝ պահանջո՞ւմ են Փաշինյանի հրաժարականը, Աբովյանը պատասխանեց.
«Մենք կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դիմակայել բոլոր այդ իրավիճակներին և խնդիրներին, և, այո, ամբողջ կառավարությունը պիտի փոխվի»:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ