Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մանե Գևորգյան. Փաշինյանի միակ հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել է հեղափոխությունից հետո

Մանե Գևորգյան. Փաշինյանի միակ հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել է հեղափոխությունից հետո
09.06.2020 | 22:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև վերջին շրջանում հանդիպում տեղի չի ունեցել, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Նման հանդիպում, եթե տեղի ունեցած լիներ, չէր լինի գաղտնի և համապատասխան հաղորդագրությամբ կտեղեկացնեինք հանրությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկուսացված է եղել այս ընթացքում, որևէ հանդիպում չի եղել: Միակ հանդիպումն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել է հեղափոխությունից հետո՝ 2018-ին, և եղել է մեկ անգամ» , - ասաց Մանե Գևորգյանը։

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ