ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց՝ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել ապօրինի գույքի մասին օրենքին՝ կոչ անելով չշահարկել այդ հանգամանքը։
«Վարչապետի խոսնակին խորհուրդ կտամ մի քիչ լավ պատրաստվել իր ելույթներին, նույնիսկ, եթե դրանք վերևից հրահանգված են, եթե լուրջ դեմքի արտահայտությամբ հելնում ասում ա՝ «գիտեք ինչ կա՝ սաղ խառնվել են, որովհետև ապօրինի գույքի մասին օրենքն է»։ Այնքան ոչ արհեստավարժ են, որ մոռացել են, որ մենք այդ օրինագծին կողմ ենք քվեարկել ու ինչքան կարանք սատարել ենք», - ասաց նա։ Աբովյանն ընդգծեց՝ նման հայտարարությունները ցայտուն օրինակ են ոչ ադեկվատ և ոչ պրոֆեսիոնալ լինելու: