Գագիկ Ծառուկյանի մասով որևէ քննություն քննչական կոմիտեում չի իրականացվում, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ Նա ընդգծեց՝ պատգամավորները քննչական կոմիտեի սուբյեկտ չեն հանդիսանում։
«Մեզ մոտ Հյուսիս-հարավ երկորդ տրանշի վերաբերյալ մի դրվագ կա, որն առնչվում է «Սթոնս» ՍՊԸ աշխատակիցներին։ Այդ դրվագով 5 մեղադրյալ ունենք ներգրավված, որոնց վերաբերյալ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը գրավ կիրառեց։ Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունն այնտեղ չկա», - ասաց նա։ Գրիգորյանն ընդգծեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը որպես վկա չի հարցաքննվել: