Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում հստակ չպատասխանեց հարցին՝ Գագիկ Ծառուկյանի մասով տարիներ առաջ կայացված դատավճռի հրապարկումն օրինական էր։
«Քառասուն տարի առաջվա դատական ակտը չգիտեմ ինչ ռեժիմով է այն ժամանակ քննարկվել։ Հիմա դատալեքս կայքում կարող եք տեսնել, եթե գաղտնի չէ ամբողջ բովանդալությունը։ Հիմա չեմ կարող մեկնաբանել դա ինչ փաստաթուղթ է», - ասաց Բադասյանը: Նախարարը նաև չցանկացավ պատասխանել հարցին՝ կա՞ն իրավական կարգավորումներ ՍԴ դատավորներին զրկելու աշխատավարձից, եթե չեն հաճախում աշխատանքի։
«Չեմ կարծում, որ ՍԴ աշախատակազմի ղեկավարի ասածներին պիտի պատասխանեմ», - հակադարձեց Բադասյանը։
Այսօր ՍԴ աշխատակազմի ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Վահե Գրիգոյանը չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ: